Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր


Հայաստանի և Մալթիայի արտգործնախարարներն այսօր քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Մալթիայում գտնվող Արարատ Միրզոյանը Իեն Բորջին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի տեսլականը և Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կառուցելու հայկական կողմի ջանքերը:

Նրանք ընդգծել են առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից արված հասցեական հայտարարություններին ու կոչերին համապատասխան գործնական քայլերի իրականացման կարևորությունը: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչումը, ինչպես նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հրամայականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG