Մատչելիության հղումներ

Ուկրաինան հաստատում է՝ ռուսական ուժերը որոշակի հաջողություն են արձանագրել Բախմուտում


Ուկրաինան հաստատում է, որ ռուսական ուժերը որոշակի հաջողություն են արձանագրել Բախմուտում, որտեղ թեժ բախումները շարունակվում են հինգ ամսից ավելի։

Միաժամանակ Գլխավոր շտաբը պնդում է, որ ուկրաինական ուժերը մնում են քաղաքում և պատրաստվում են հակահարձակման։

Թե կոնկրետ որտեղ և ինչ հաջողությունների են հասել ռուսական ուժերը, պաշտոնական հաղորդագրությունը չի հստակեցնում։

Արևմտյան փորձագետների ուսումնասիրություններով՝ ռուսներին հաջողվել է օկուպացնել Բախմուտի հարավային ու հարավարևմտյան շրջանները։

Նախօրեին պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հայտարարել է, թե, իրենց հաշվարկներով, ռուսական մասնավոր «Վագներ» ընկերության զինյալները գրավել են քաղաքի մոտ երկու երրորդը, որտեղ մինչ պատերազմը մոտ 70 հազար մարդ էր ապրում։

Ամերիկայի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարք Միլլին իր հերթին հայտարարել է, թե ռուսական ուժերը հսկայական կորուստներ են կրում Բախմուտում։

XS
SM
MD
LG