Ռուս խաղաղապահ առաքելությունը Արցախի Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին ասված է խաղաղապահ զորախմբի այսօրվա տեղեկատվական տեղեկագրում։
Նշվում է, որ զոհեր չկան, և որ ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են դեպքը։
Ադրբեջանական մարտական դիրքերից այսօր կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ, հաղորդել են ոստիկանությունից։