Մատչելիության հղումներ

Երևանը և Ստեփանակերտը հերքում են Բաքվի պնդումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին


Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունները հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին՝ հերթական ապատեղեկատվություն որակելով այն:

Ադրբեջանի ՊՆ-ը մասնավորապես նշել է, թե իբր մարտի 24-ի երեկոյան Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում, Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն էլ՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG