Մատչելիության հղումներ

Բաքուն վերստին պնդում է Հայաստանից Ղարաբաղ ռազմական փոխադրումների մասին


Ադրբեջանցի զինծառայողներն արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ
Ադրբեջանցի զինծառայողներն արգելափակված Լաչինի միջանցքում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն և տեսանյութ է տարածել՝ պնդելով, թե հատուկ սարքավորումներով արձագանագրել է ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող մեկ BTR-82A մարտական մեքենայի, ծածկված թափքով երեք «ԿամԱԶ» բեռնատարների ու ևս մեկ՝ հեղուկ վառելիքի ցիստեռնով «ԿամԱԶ»-ի տեղաշարժը այլընտրանքային գրունտային ճանապարհով։

Գերատեսչությունը հայտարարում է, թե «ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող նման գործողությունները եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտականությունների չկատարում է»։

«Նման կանոնավոր անօրինական գործողությունները վկայում են Լաչինի ճանապարհի Ադրբեջան-Հայաստան սահմանի վերջնամասում Ադրբեջանի կողմից սահմանահատման և հսկիչ կետի ստեղծման անհրաժեշտության մասին», - ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում:

XS
SM
MD
LG