Ուզբեկստանի կառավարությունը Ֆիզուլիում դպրոց է կառուցում, որի բացման արարողությանը անձամբ ներկա կլինի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Ուզբեկստանի նախագահը ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ Տաշքենդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է այս տարվա սեպտեմբերին այցելել Ադրբեջան:
Նախագահ Միրզիյոևի նախաձեռնությամբ Ուզբեկստանի պետբյուջեի միջոցներով Ֆիզուլիում կառուցվող դպրոցը նախատեսված է 960 աշակերտի համար։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ շինությունը բաղկացած է երկու հարկից և նկուղից, դպրոցը կունենա 40 դասասենյակ, 6 լաբորատորիա, մարզադաշտ։