Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում Եվրամիությունը նախատեսում է մեծ ուշադրություն դարձնել նախկինում ներդրված սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
«Պատժամիջոցների 11-րդ փաթեթում առաջին հերթին կենտրոնանալու ենք սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարի վրա», - ասել է Ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-ում այդ ուղղությամբ որոշակի միջոցներ արդեն ձեռնարկվել են պատժամիջոցների 10-րդ փաթեթի հաստատման ժամանակ:
Եվրահանձնաժողովի նախագահը չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում սկսել պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա աշխատանքը։