Մատչելիության հղումներ

ԵՄ-ում մտադիր են Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի հարցերով համաժողով կազմակերպել


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է պատերազմի ընթացքում Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ համաժողով կազմակերպելու մտադրության մասին։

«Սա սարսափելի հիշեցում է մեր պատմության ամենամութ ժամանակների մասին: {…} Սա ռազմական հանցագործություն է», - ասել է նա Եվրամիության գագաթնաժողովից հետո:

Անցյալ շաբաթ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի տարհանման մեղադրանքով։

Ըստ Կիևի, ավելի քան 16 հազար ուկրաինացի երեխաներ տեղափոխվել են Ռուսաստան 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ներխուժումից հետո, նրանցից շատերը, ինչպես ենթադրվում է, հայտնվել են գիշերօթիկ դպրոցներում և խնամատար ընտանիքներում:

Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ կաշխատի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ՝ մոբիլիզացնելու միջազգային աջակցությունը նրանց վերադարձի համար:

XS
SM
MD
LG