Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, խորհուրդ է տվել դասեր քաղել պատմությունից, չխոչընդոտել 2020 թվականից Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգը, ձեռնպահ մնալ այնպիսի ագրեսիվ գործողություններից, ինչպիսին են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարձակումներն ու միջամտությունը ներքին գործերին։