Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է Դոնբասի շրջան


Ուկրաինայի նախագահ Վլադիմկիր Զելենսկին Բախմուտի շրջանում, 22 մարտի, 2023թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմկիր Զելենսկին Բախմուտի շրջանում, 22 մարտի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնբասի շրջան՝ Բախմուտ, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին:

Նա զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ և նրանց մեդալներ է հանձնել խիզախ ծառայության համար:

«Ինձ համար պատիվ է լինել այստեղ, Ուկրաինայի արևելքում, Դոնբասում», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, այս պատերազմում պետք է խնայել հնարավորինս մեծ թվով ուկրաինացի զինվորների կյանքեր:

«Դուք անհրաժեշտ եք մեր երկիրը պաշտպանելու համար: Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Զելենսկին:

Հանդիպումից հետո զինծառայողները լուսանկարվել են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG