«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Անահիտ Մանասյանի թեկնածությունը, տեղեկությունը հաստատեցին խմբակցությունից։ Մանասյանը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է։
Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարվեց հունվարին։ Երեք ամիս է իշխող խմբակցությունը թեկնածու չէր գտնում։
Ընդդիմադիր խմբակցությունները դեռ թեկնածու չունեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ որոշում չունեն, քննարկումները շարունակվում են։