Մատչելիության հղումներ

Հունգարիան չի մասնակցի ԵՄ կողմից Ուկրաինային զենքի մատակարարման համատեղ ծրագրին


«Հունգարիան չի մասնակցի ԵՄ կողմից Ուկրաինայի համար նախատեսված զենքի գնման ծրագրին», - այսօր Բրյուսելում հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Հունգարական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը հնչել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հավաքի ֆոնին։ Դրա ընթացքում դաշինքի անդամները պետք է ընդհանուր հայտարարի գային Ուկրաինային ևս 2 միլիարդ եվրոյի տրամադրման շուրջ։

Այդ գումարով նախատեսվում է ուկրաինական բանակի համար հրետանային արկեր և ականներ գնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG