Մատչելիության հղումներ

Լավրով․ «Արևմուտքը փորձում է կռվեցնել Ռուսաստանին և Հայաստանին»


«Արևմուտքը փորձում է կռվեցնել Ռուսաստանին և Հայաստանին», - քիչ առաջ Մոսկվայում, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Այսօր խոսել ենք Հարավային Կովկասում նկատվող մտահոգիչ միտումների մասին։ Մենք տեսնում ենք, եկեք իրերն իրենց անունով կոչենք, Ռուսաստանն ու Հայաստանը կռվեցնելու՝ Արևմուտքի անթաքույց ցանկությունը։ Փորձեր են կատարվում խաթարել անվտանգության տարածաշրջանային ճարտարապետությունը», - հայտարարում էր Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով, սակայն՝ «Արևմուտքին մտահոգում են ոչ թե տարածաշրջանում գտնվող պետությունների, այլ իր աշխարհաքաղաքական եսասիրական շահերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG