«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն դելիմիտացիայի աշխատանքները», - այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։
Նրա խոսքերով՝ ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։
«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», - հայտարարել է Ալիևը Թալիշ գյուղում։