Վերաքննիչ դատարանը բավարարել է բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցը կիրառելու դատախազի միջնորդությունը։ Խաչատուրովը կալանավորվել է երկու ամիս ժամկետով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, որ 2016-ից 2021 թվականներին երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում, մեղադրվում է փողերի լվացման համար։