Երեկ երեկոյան Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
«Զրույցի ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի շուրջ», - ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Ալիևը Թուրքիայում է՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա այսօր։