Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե մարտի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը կես ժամ՝ 19:00-19:30-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հայկական կողմը կորուստներ չունի:
Բաքուն հաստատում է, որ խախտել է հրադադարը, միաժամանակ պնդում, թե հայկական կողմն է նախահարձակ եղել: «Ադրբեջանական զինուժը պատասխան կրակ է բացել»,֊ հաղորդում է ռազմական գերատեսչությունը, սպառնալով, թե «ադրբեջանական ստորաբաժանումների կողմից այսուհետ ևս կձեռնարկվեն համարժեք քայլեր»:
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայունացել է: