Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում են արձանագրել


Ռուս խաղաղապահները Արցախում՝ Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում են արձանագրել, ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության շաբաթ օրը տարածված տեղեկագրում։

Զոհեր և վիրավորներ չկան, ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ առաքելության ուժերը հետաքննում են այս փաստը, շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 19:40-ի սահմանում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում՝ կիրառելով հրետանային զինատեսակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG