Մատչելիության հղումներ

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստ է պահանջել


ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին, արխիվ, Նյու Յորք:
ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին, արխիվ, Նյու Յորք:

Ռուսաստանը պահանջել է մարտի 14-ին գումարել ՄԱԿ-ի Անվտանության խորհրդի նիստ:

ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջին փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ «հարկ է քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը խոչընդոտող ռուսատյացության խնդիրը»:

«Այսօր մարտի 14-ին նիստ գումարելու հայտ ենք ներկայացրել, ռուսատյացությունը թույլ չի տալիս գտնել ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ և կայուն լուծում: Իհարկե, կանդրադառնանք ռուսատյացությանը ոչ միայն Ուկրաինայում, այլև Արևմուտքում»,- ասել է Պոլյանսկին:

Նա նշել է, որ համազեկուցողների անունները կհրապարակվեն նիստի նախօրեին, ինչը թույլ կտա կանխել նրանց վրա ճնշումները թշնամաբար տրամադրված երկրների ներկայացուցիչների կողմից:

XS
SM
MD
LG