Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր նստավայրում ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիեին:
«Հանդիպման ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով, ընդգծվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կարևորությունն», - ասվում է նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:
Ալիևը Գամլիելի հետ զրույցում նշել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին Մյունխենում՝ անվտանգության 59-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: