Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները հանդիպել են Մոսկվայում


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Մոսկվայում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների այսօրվա համատեղ ասուլիսում ընդգծվել է արաբական երկրի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման գործում մարդասիրական ջանքերը շարունակելու կարևորությունը։

«Բնականաբար, մենք միշտ փորձում ենք աջակցություն ցուցաբերել այդ հակամարտության կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք բոլոր կողմերի հետ միասին աշխատել խաղաղ լուծում գտնելու համար։ Ավելի վաղ մենք աջակցել ենք ռազմագերիների փոխանակմանը։ Գործողությունը իրականացվել է թագաժառանգ արքայազնի անմիջական վերահսկողության ներքո»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ Բին Ֆարհան ալ Սաուդը։

Սերգեյ Լավրովն ասել է, որ ռազմագերիների մի քանի փոխանակումներ են տեղի ունեցել, վերջինը՝ երկու օր առաջ։

«Պայմանավորվածությունների մեծ մասը, որոնք թույլ տվեցին դա իրականացնել, ձեռք են բերվել Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ արաբական երկրների օգնությամբ։ Մենք շնորհակալ ենք և համարում ենք, որ դա շարունակելը կարևոր է»,- ասել է Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG