ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը մարտին կհեռանա այդ պաշտոնից և այլ պաշտոնի կանցնի ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Նեդ Փրայսն այս ամիս կլքի Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնը [...]: Նա կշարունակի աշխատել Պետդեպարտամենտում իմ անմիջական ենթակայության ներքո», - ասվում է Բլինքենի հայտարարությունում:
Պետքարտուղարը հիշեցրել է, որ Փրայսը մամուլի քարտուղարի իր պարտականություններն ստանձնել է 2021 թվականի հունվարի 20-ին։
NBC News-ի տվյալներով՝ Փրայսը պաշտոնը կլքի մարտի 17-ին։ Ժամանակավոր պաշտոնակատար է լինելու նրա տեղակալ Վեդանտ Պատելը: