Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր «մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով»։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ հավելելով. «Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները»: