Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատում է, որ նախօրեին առաջինը կրակել է ադրբեջանական կողմը


Լուսանկարը՝ Արցախի ոստիկանության
Լուսանկարը՝ Արցախի ոստիկանության

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատում է, որ նախօրեին Շուշիի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի ընթացքում առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։

«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10․00-ին, Դյուքյանլար բնակավայրի մոտ, Ադրբեջանական Հանրապետության զինծառայողների կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցների մեքենան։ Մարտական բախման ընթացքում զոհվել է մեքենայում գտնվող երեք իրավապահ, մեկը վիրավորվել է։

Ադրբեջանական կողմից կորուստները կազմել են՝ երկու սպանված, մեկ վիրավոր։ Ռուսաստանցի խաղաղապահների ջանքերի շնորհիվ բախումը դադարեցվել է», -նշված է Ռուսաստանի ՊՆ-ի այսօր տարարածած հաղորդագրության մեջ։

Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG