Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ քննարկել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող Միրզոյանը և Ջայշանկարն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման ուղղությամբ հնարավոր մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը:

Նախարարները նաև գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ, անդրադարձել առևտրատնտեսական համագործակցության ու գործարար կապերի ակտիվացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG