«Իրանում դպրոցական աղջիկների թունավորման մասին լուրերը ցնցող են, դրանք պետք է մանրակրկիտ հետաքննել», - այսօր հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
Հարյուրավոր իրանցի աղջիկներ տարբեր դպրոցներում վերջին ամիսներին թունավորվել են գազով, ըստ շրջանառվող ենթադրությունների՝ նրանք կարող էին թիրախավորվել կրոնական խմբերի կողմից, որոնք դեմ են աղջիկների կրթությանը: Երկրի իշխանությունները, պետական լրատվամիջոցներն այս վարկածը չեն հաստատում:
Իրանական ընդդիմադիր Iran Wire պարբերականի տվյալներով` թունավորվածների թիվը հասնում է 900-ի։