Մատչելիության հղումներ

Մինսկի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին


Բելառուս - Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բյալյացկին Մինսկի դատարանում, հունվար, 2023թ.
Բելառուս - Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բյալյացկին Մինսկի դատարանում, հունվար, 2023թ.

Մինսկի Լենինյան շրջանի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բյալյացկիին (Բելյացկի)։

«Վյասնա» իրավապաշտպան կենտրոնի երկարամյա ղեկավարի հետ ազատազրկման են դատապարտվել նաև նրա երեք գործընկերները։

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ։ Ակտիվիստները մեղքը չեն ընդունում՝ հայտարարելով, որ իրենց առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է:

60-ամյա Բյալյացկին անցած տարի հեղինակավոր մրցանակին է արժանացել Բելառուսի բռնապետական կարգերի դեմ տևական պայքարի և իրավապաշտպան գործունեության համար։

XS
SM
MD
LG