«Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ», - հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։
Հայկական կողմից, ըստ հաղորդագրության, տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին Պաշտպանության բանակը հաղորդել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում։
Բաքուն դեռ չի արձագանքել այս հաղորդմանը։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության եղեկվա տեղակագրում նշվում էր, որ ռուս խաղաղապահները անցած օրվա ընթացքում հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Ասկերանի շրջանում, տուժածներ չկան: Թե որ կողմից էրեղել խախտումը՝ հաղորդագրությունը չէր մանրամասնում:
Անցած երկու օրերին ևս արցախյան շփման գծում հրադադարի խախտումներ են արձանագրվել: