Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Բեռլին։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որին կհաջորդի հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ․ Փաշինյանն ու Շոլցը կամփոփեն հանդիպման արդյունքները:
Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի նաև Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, իսկ վաղը նախատեսված է հանդիպում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Վարչապետի գրասնեյակից նշում են, որ այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս՝ առանց մանրամասնելու։
Վերջին անգամ Փաշինյանը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։
Փետրվարի վերջին արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր Բեռլինում։ Նա հանդիպումներ ունեցավ գերմանացի պաշտոնակցի, Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականի, Բունդեսթագի ներկայացուցիչների հետ։ Բեռլինում Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից։