Մատչելիության հղումներ

Մոսկվան պնդում է, որ կանխել է Ղրիմի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը


Մոսկվան պնդում է, որ կանխել է Ղրիմի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների ծավալուն հարձակումը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Կիևի վարչակազմի կողմից Ղրիմի թերակղզում գտնվող օբյեկտների դեմ զանգվածային օդային հարձակման փորձը կանխվել է։ Ղրիմի ուղղությամբ արձակված հարվածային անօդաչուներից վեցը խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից, ևս չորսը շարքից դուրս են բերվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ», - ասել է Կոնաշենկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG