Մատչելիության հղումներ

Էրդողանի պնդմամբ՝ ընտրությունները Թուրքիայում չեն հետաձգվի


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

Ռեջեպ Թայիփ Էրդողանի պնդմամբ՝ մայիսի 14-ին Թուրքիայում նշանակված համապետական ընտրությունները չեն հետաձգվի։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ այսօր Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։

«Մայիսի 14-ին մեր ազգը կանի այն, ինչ իրենից պահանջվում է», - խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ հայտարարել է Էրդողանը։

Նախապես Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին։ Անցած տարեվերջին, սակայն, թուրքական կառավարությունը որոշեց փոխել դրանց ժամկետը, որպեսզի քվեարկությունը չհամընկնի ամառային արձակուրդների և դպրոցներում անցկացվող ավարտական քննությունների հետ։ Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո, այդուհանդերձ, կրկին կարծիքներ էին հնչում, որ ընտրությունների անցկացման ժամկետը հարկավոր է հետաձգել, քանի որ մինչև մայիսի 14-ը իշխանություններն ի վիճակի չեն լինի տարերային աղետից տուժած 11 նահանգներում քվեարկության համար պատշաճ պայմաններ ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG