Մատչելիության հղումներ

Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցն է


Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտի 1-ի սպանություններից 15 տարի անց էլ 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ։

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հինգ տարի առաջ հայտարարել էր, թե «Մարտի 1-ի» գործն, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», սակայն մինչ օրս հաղորդվել է սպանության համար մեղադրվող մեկ նախկին բարձրաստիճան ոստիկանի մասին։

XS
SM
MD
LG