Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել, հաղորդում է Կրեմլը: Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաներ։
Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում։ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ երկու ղեկավարներ կշարունակեն «համակարգված իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր» և շարունակել համակարգել ջանքերը տարածաշրջանային ու համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ:
Վերջին անգամ երկու առաջնորդները երկու օր առաջ էին հեռախոսով զրուցել՝ քննարկելով երկկողմ համագործակցությունը, ներառյալ էներգետիկ ոլորտում, Ռուսաստանի էներգակիրների մատակարարումը և այլն։