Մատչելիության հղումներ

G20-ի ֆինանսների նախարարներին ՌԴ-ի պատճառով չի հաջողվել համաձայնության գալ ամփոփիչ հայտարարության շուրջ․ Reuters


«Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները չեն կարողացել համաձայնության հասնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դատապարտող ձևակերպման շուրջ, որը պետք է տեղ գտներ Բանգալորի հանդիպման ամփոփիչ կոմյունիկեում։

Հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հայտարարության, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի զրուցակիցը պատմել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները «Մեծ Յոթնյակից» պնդել են, որպեսզի ամփոփիչ հայտարարությունում ներառվի ռուսական ագրեսիան դատապարտող կետ, ինչին, սակայն դեմ են հանդես եկել Չինաստանն ու Ռուսաստանը։ Ռուսական կողմը նաև պահանջել է փաստաթղթից հեռացնել «պատերազմ» բառը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG