Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր կայացած հանդիպմանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդդիպնան ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:
Տոյվո Կլաարը Հայաստան է ժամանել երեկ: Նա նաև հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: