Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման․ Գուտերեշ


«Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման», - այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ողջունելով Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի դատական բարձր ատյանի որոշումը՝ Գուտերեշը հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն որոշումները և միջոցներ կձեռնարկեն Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ՝ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար:

«Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG