Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, տեղեկությունը հաստատում են Արցախի նախագահականից։
«Ազատությանը» նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանն այսօր հայտնեց՝ երեկ տեղի ունեցած հանդիպումը ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն է կազմակերպել, ասաց՝ դրա ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել է արդեն 2.5 կես ամիս ադրբեջանցիների կողմից փակ պահվող Լաչինի միջանցքի խնդիրը։
«Քննարկվել են Արցախի շրջափակմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքը ապահովվի, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ», - ներկայացրեց Ավանեսյանը:
Թե արցախյան ու ադրբեջանական պատվիրակության կազմում ովքե՞ր են եղել, նախագահի խոսնակը չհայտնեց։
Առավել մանրամասն տես այստեղ.