Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ևս 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն


HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, արխիվ, Զապորոժիեի շրջան, Ուկրաինա, 4 հուլիսի, 2022թ.
HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, արխիվ, Զապորոժիեի շրջան, Ուկրաինա, 4 հուլիսի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փետրվարի 24-ին հայտնել է Ուկրաինային ևս 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին:

Այս նոր փաթեթով ուկրաինական բանակը կստանա HIMARS տեսակի ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներ և մարտական անօդաչուներ: Դրանք Վաշինգտոնի պատվերով պետք է արտադրեն ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի գործարանները:

Անօդաչուներից Ուկրաինա կուղարկվեն CyberLux K8, Switchblade 600, Altius-600 և Jump 20 տեսակի սարքեր, որոնք կարող են պայքարել թշնամու ԱԹՍ-ների դեմ, հզորացնել հակաօդային պաշտպանությունը և նպաստել քաղաքացիական բնակչության պաշտպանությանը:

Ամերիկացիները Կիևին կտրամադրեն թշնամու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հայտնաբերման սարքեր:

Բացի այդ, նոր փաթեթով Ուկրաինան կստանա 155 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի մեծ թվով արկեր, ինչպես նաև ականազերծման սարքավորումներ և հուսալի կապի միջոցներ:

XS
SM
MD
LG