Մարտի 3-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինում գտնվող Բելվյու ամրոցի իր նստավայրում կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկացնում է Գերմանիայի նախագահի մամլո ծառայությունը։
Բանակցությունների օրակարգի մասին աղբյուրը մարամասներ չի հայտնում։
Հայաստանի կառավարությունը առայժմ չի տեղեկացրել սպասվող այցի մասին։ Վերջին անգամ Փաշինյանը Բեռլին է այցելել մինչև 44-օրյա պատերազմը։
Այս ամիս արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր այցելել Գերմանիայի մայրաքաղաք, որտեղ հանդիպումներ էր ունեցել գերմանացի պաշտոնակցի, կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականի, Բունդեսթագի ներկայացուցիչների հետ։