Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, այսօր կեսօրին հայտարարել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
«Այս պահին զոհերի թիվը կազմում է 41 156, վիրավորներինը՝ 105 505», - հայտարարել է թուրք պաշտոնյան։
Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրվա երկրորդ կեսին ժամանել է աղետի գոտի։
«Թուրքիայի նախագահին տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Հաթայի օդանավակայանում։ Մինչև աղետի գոտի մեկնելը նախագահ Էրդողանը Անկարայի Էսենբողա օդանավակայանում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին», - հաղորդել է Anadolu-ն։