Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապաիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։
Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նրանք քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Սուրեն Պապիկյանի Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել փետրվարի 18-ին՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: