Մատչելիության հղումներ

Մյունխենյան հանդիպումներին ՀՀ վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին


Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը շարունակում է հանդիպումները։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ նրանք քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Լիտվայի վարչապետի, ապա Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ հանդիպումներին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետևանքով Արցախում առկա հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության հետևողական ու շարունակական արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, հայտնում են կառավարությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG