Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
Նիկոլ Փաշինյանը Մյունխենում մասնակցելու է ամենամյա Անվտանգության համաժողովին: