Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց է կայացել Զելենսկու և Ալիևի միջև


Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկի և Իլհամ Ալիև, արխիվ
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկի և Իլհամ Ալիև, արխիվ

Չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև։ Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ զրույցը նախաձեռնել է ուկրաինական կողմը:

«Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում:

Աղբյուրի համաձայն՝ Ալիևն ու Զելենսկին քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության հարցը:

XS
SM
MD
LG