Մատչելիության հղումներ

Սերդար Քըլըչ. «Մենք առանձին՝ մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս»


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց, դիվանագետ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Թուրքիայում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ մարդասիրական օգնություն տրամադրելու և աղետի գոտի փրկարարներ գործուղելու Հայաստանի որոշման համար:

Նա արձագանքել է կարգավորման գործընթացի հայկական կողմի ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառմանն այն մասին, որ հայ փրկարարները կարողացել են ևս երկու ողջ մարդու դուրս հանել փլատակներից:

«Մենք առանձին՝ մեկ կաթիլ ենք, միասին՝ օվկիանոս: Սա օր է, երբ մենք մի կողմ ենք դնում էթնիկական, ազգային և կրոնական պատկանելությունն ու մարդասիրության և մարդկային համերաշխության բարձրագույն մակարդակի ենք հասնում, որպես նույն Աստծո զավակներ: Աստված օրհնի բոլորիդ», - Թվիթերում գրել է թուրք դիվանագետ Սերդար Քըլըչըը:

«Մարդասիրական օգնությունը ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, լայնածավալ արհավիրքների օրերին բոլոր պետությունները պետք է միմյանց օգնեն»,- նախօրեին հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG