Մատչելիության հղումներ

Նիդերլանդների F-35-երը Լեհաստանի օդային տարածքից հեռացրել են ռուսական ռազմական ինքնաթիռները


Նիդերլանդների օդուժի F-35 կործանիչներ, արխիվ
Նիդերլանդների օդուժի F-35 կործանիչներ, արխիվ

Նիդերլանդների երկու F-35 կործանիչներ որսացել են ռուսական երեք ռազմական ինքնաթիռների խումբ և հեռացրել այն Լեհաստանի օդային տարածքից, ասվում է երեկ երեկոյան Նիդերլանդների պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։

«Այդ պահին չճանաչված ինքնաթիռներ Կալինինգրադից մոտեցել էին Լեհաստանում ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն: Պարզվեց, որ դրանք երեք ինքնաթիռ են՝ ռուսական Իլ-20Մ՝ երկու Սու-27-ի ուղեկցությամբ։ Նիդերլանդական F-35-ները հեռվից ուղեկցել են խմբին և հանձնել ՆԱՏՕ-ի գործընկերների ուղեկցմանը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG