Մատչելիության հղումներ

The Guardian. «Իրանը Ռուսաստանին 18 ծանր ԱԹՍ է փոխանցել»


Իրանական արտադրության «Շահեդ 129» տեսակի ԱԹՍ, արխիվ
Իրանական արտադրության «Շահեդ 129» տեսակի ԱԹՍ, արխիվ

Բրիտանական Guardian պարբերականի պնդմամբ` Իրանի իշխանությունները Մոսկվային, կատարյալ գաղտնիության պայմաններում, թվով 18 հարվածային անօդաչու թռչող սարքեր են փոխանցել։

Վկայակոչելով Իրանում գտնվող իր աղբյուրները՝ թերթը պնդում է, որ խոսքը իրանական արտադրության հեռահար անօդաչուների, այդ թվում` «Մոհաջեր 6» տեսակի վեց և «Շահեդ 191», «Շահեդ 129» տեսակի 12 դրոնների մասին է։ Վերջիններն, ըստ Guardian-ի, գերմանական արտադրության արդիականացված շարժիչներ ունեն, ինչը թույլ է տալիս դրանց մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալ բազա։

«ԱԹՍ-ների մեծ մասը Ռուսաստան է տեղափոխվել Կասպից ծովով՝ ռուսական ռազմանավով, մյուսները՝ Իրանի պետական ավիաընկերության չվերթով», - գրում է Guardian-ը։

Թերթը նաև պնդում է, որ դրոնների վերջին խմբաքանակը Մոսկվա է առաքվել նախորդ տարվա նոյեմբերի 20-ին։

ԱԹՍ-ների հետ մեկտեղ, ըստ Guardian-ի, Ռուսաստան են գործուղվել նաև 54 իրանցի մասնագետներ, որոնք պետք է օգնեին ռուսաստանցի զինվորականներին դրոնների շահագործման ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG