Մատչելիության հղումներ

Սևր ու Ալեքսանդրապոլ. ծով երազանքից՝ դառը իրականություն


1920 թվականը խիստ դրամատիկ էր հայկական առաջին հանրապետության համար, որը անկախություն էր հռչակել ընդամենը երկու տարի առաջ և միանգամից կանգնել ճակատագրական փորձությունների առաջ. սով, համաճարակներ, խռովություններ, սահմանային բախումներ ու պատերազմներ: Հենց այդ տարի, երբ Հայաստանը թվում է, թե կամաց-կամաց սկսել էր հաղթահարել սովն ու համաճարակները, ընդարձակել էր տարածքն ու միացյալ ծովից ծով Հայաստանի պահանջներ էր ներկայացնում Փարիզի կոնֆերանսում, առաջին հանրապետությունը երկու կողմից հայտնվեց արտաքին ուժերի՝ քեմալականների և բոլշևիկների աքցանում:

Հենց 1920-ին տեղի ունեցավ մայիսյան ապստամբությունը, հայ- թուրքական պատերազմը, բոլշևիկների մուտքը Հայաստան ու որպես հետևանք՝ հայոց առաջին հանրապետության անկումը: Երեք ամսվա տարբերությամբ կնքվեցին համաձայնագրեր, որոնցից ոչ մեկը չիրականացավ, բայց որոնք իրենց հետքը թողեցին հայոց պատմության մեջ: Մեկը՝ ուրվագծում էր հայության երազանքը, իսկ մյուսն արտացոլում էր այն դառը իրականությունը, որին Հայաստանը բախվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG