«Համերի» 25-ամյա վարորդը փետրվարի լույս 11-ի գիշերը հայտնաբերվել ու ձերբակալվել է, հայտնում են Ոստիկանությունից։ Ըստ հաղորդագրության, նա Արարատի մարզի բնակիչ է:
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Երևանի Հանրապետության հրապարակում փորձում կանգնեցնել արծաթագույն ամենագնացի վարորդին:
Ըստ Ոստիկանության, փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Տես նաև այստեղ