Մատչելիության հղումներ

Վրաստանը կրկին ցանկանում են ներքաշել պատերազմի մեջ. Իրակլի Կոբախիձե


Վրաստանի իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ Ռուսաստանը այժմ առավելություն ունի Ուկրաինայում և այդ ֆոնին, ըստ նրա, Վրաստանը կրկին «ցանկանում են ներքաշել պատերազմի մեջ»։

Կոբախիձեն նաև հայտարարել է, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին այլ երկիր ուղարկելու մասին արտասահմանից հնչող կոչերը Վրաստանը «երկրորդ ճակատ» դարձնելու պլանի մաս է կազմում։

«Մեր երկրի նկատմամբ շատ մեծ չար հետաքրքրություն կա, որը չգիտես ինչու, օրինակ, Մոլդովայի նկատմամբ չկա», - ասել է «Վրացական երազանքի» նախագահը՝ հիշեցնելով, որ Քիշնևում ևս կալանավորված է երկրի նախկին նախագահը, որի հարցում ոչ ոք «այդպես չի արձագանքում»։

Սաակաշվիլիին Կիև ուղարկելու ուկրաինական կողմի պահանջը Կոբախիձեն անվանել է «խայտառակություն» և պնդել, որ կալանքի տակ գտնվող նախկին նախագահի նպատակը ազատ արձակվելն ու Վրաստանում անկարգություններ սկսելը, երկիրը պատերազմում ներքաշելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG